Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.
«ԵԱՀԿ-ն, ՄԱԿ-ը, ինչպես նաև Ռուսաստանը շարունակում են ջանքեր գործադրել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Հիմնական առաջադրանքը խաղաղ ճանապարհով հակամարտության կարգավորմանը հասնելն է: Դա հեշտ գործընթաց չէ»:
Մատվիենկոն հավելել է, որ Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև առկա են բարեկամական հարաբերություններ, ինչն ակնառու է թե՛ երկկողմանի, թե՛ ԱՊՀ-ի շրջանակներում հարաբերությունների տեսանկյունից:










































