Այսօր՝ մարտի 14-ին, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՌԴ Պետական Դումային կզեկուցի Մոսկվայի վերջին քաղաքական քայլերի մասին,- հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:
Առաջին հերթին խոսքը Սիրիայի հակամարտության մասին է, որին Ռուսաստանի մոտեցումը սկզբունքորեն դեմ է Արևմուտքին:
Ըստ Heritage Foundation-ի փորձագետ Արիել Քոհենի՝ պարզ է, որ Մոսկվան և Վաշինգտոնը հենց այնպես չէ, որ վիճում են:
Արիել Քոհենն ասել է. «Քանի որ Բաշար Ալ-Ասադի ռեժիմը պատերազմում է սեփական ժողովրդի հետ և չունի ոչ մի օրինականություն, ապա ԱՄՆ-ն կարծում է, որ Բաշարի արածը բարբարոսություն է, քանի որ ստեղծված իրավիճակը, որտեղ մի կողմը ունի ամեն ինչ՝ տանկեր, զենք, հրթիռներ, իսկ մյուս կողմը ոչինչ չունի՝ բացի «Կալաշնիկով»-ից, ցույց է տալիս, որ երկու երկու կողմերը պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ:
Իսկ իրականում այստեղ խոսքն ընդհանրապես Սիրիայի մասին չէ, այլ Ռուսաստանի և ՄիացյալՆահանգների միջև առկա համընդհանուր մրցակցության վերսկսման մասին:
Սա այն է, ինչ ցանկանում է Ռուսաստանի կառավարությունը»: