Թուրքական Dünya Bülteni կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի ռազմաօդային ուժերը երեկ երեկոյան՝ ժամը 21.00-ին, ավիահարվածներ են հասցրել Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) Հյուսիսային Իրաքում գտնվող ճամբարներին:
Այդ գործողությանը մասնակցել է երկու ինքնաթիռ, որոնք Չուքուրջայի շրջանից մեկնել են Հյուսիսային Իրաք և շուրջ մեկ ժամ ռմբակոծել այն: Զոհեր չեն գրանցվել, քանի որ ավիահարվածները չեն դիպել սահմանամերձ շրջանների գյուղերին:










































