Forbes-ն անվանել է ամենաերիատսարդ միլիարդատերերի անունները: Վարկանիշային նոր աղյուսակում շատերի տարիքը չի գերազանցում 30-ը:
Առաջին հորիզոնականը զբաղեցրել է Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը: Հրատարակության տվյալների համաձայն` 27 տարեկանում նա վաստակել է 17.5 մլրդ դոլար:
Աղյուսակում տեղ են գտել նաև Ցուկերբերգի նախկին գործընկերները, որոնք կանգնած են եղել սոցցանցի ակունքներում` Ջասթին Մոսկովիչն ու Էդուարդո Սավերինը, որոնք վաստակել են 3.5 մլրդ և 2 մլրդ դոլար՝ համապատասխանաբար:
Վարկաշային աղյուսակի երկրորդ հորիզոնականում կոլումբացի մագնատ Ալեխանդրո Սանտոյի որդին է` Դոմինգոն: Նա կարող է գլուխ գովել 9.5 մլրդ դոլար կարողությամբ:
Պատվավոր եռյակը եզրափակում է ասիացի միլիարդատեր Յոշիկացու Թանական` Gree խաղային սոցիալական պլատֆորմի հիմնադիրը, որը Ճապոնիայում ունի 30 մլն օգտատեր: Նրա կարողությունը գնահատվում է 4.3 մլրդ դոլար:
Նրան հաջորդում է Շոն Փարքերը, որը վաստակել է 2.1 մլրդ դոլար: Նա ինչ-որ ժամանակ Facebook-ի տնօրենն էր, իսկ հիմա զբաղվում է վենչուրային ներդրումներով:
Վարկանշային աղյուսակում տեղ է գտել նաև գեղեցիկ սեռի մեկ ներկայացուցիչ` 30-ամյա Յան Խուենյանը՝ իր 4.5 մլրդ դոլար կարողությամբ, որը նա ժառանգել է հորից` դեվելոփերական ընկերության հիմնադրից:






































