ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը վաղը՝ մարտի 15-ին, երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն՝ մայրաքաղաք Բրյուսելում կայանալիք դատական կատարողների միջազգային միության ամենամյա աշխատաժողովին մասնակցելու նպատակով։
ԴԱՀԿ մամուլի ծառայությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ աշխատաժողովը կազմակերպվում է դատական կատարողների միջազգային միության կողմից:







































