Թուրքական Hurriyet թերթը գրում է, որ Ադանայում սպանվել է Սեյհան քաղաքի նախկին ղեկավար, 61-ամյա Ահմեդ Ջևդեթ Յաղը: Նրա վրա կրակել են 10 անգամ այն ժամանակ, երբ մասնակցում էր իր հորեղբորորդու թաղման արարողությանը: Այս սպանությունը վերջին մի քանի ժամերի ամենաքննարկվող թեմա է դարձել:
Յաղին անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրա կյանքը չի հաջողվել փրկել: Նա ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցության անդամ էր, և հնարավոր է, որ այս սպանությունը կապված լինի առաջիկա ընտրությունների հետ:







































