Չինաստանը մտադիր է այս տարի իր «Շենչժոու-9» տիեզերանավի անձնակազմի մեջ ներառել չինացի առաջին կին տիեզերագնացին: Այս մասին երեկ հայտարարել են տեղական ԶԼՄ-ները:
Տիեզերական թռիչքը նախատեսված է 2012 թ. հունիս-օգոստոսին «Շենչժոու-9» տիեզերանավով: Ծրագրի համաձայն` նախատեսված է դրա կցումը չինական «Տյանգուն-1» ուղեծրային մոդուլի հետ, որը ուղեծիր էր դուրս բերվել 2011 թ. սեպտեմբերին: Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը:
Եթե պլաններն իրականության վերածվեն, ապա Չինաստանում նա կլինի պատմության մեջ առաջին կին-տիեզերագնացը: Ներկայումս թռիչքի են նախապատրաստվում մի քանի կին տիեզերագնացներ:
Չինաստանն առաջին անգամ տիեզերական թռիչք է իրականացրել 2003 թ.: