Հարավային Օսեթիայի կոմունիստական կուսակցության ղեկավար, խորհրդարանի նախկին խոսնակ և նախագահական ընտրությունների թեկնածու Ստանիսլավ Կոչիևը հեռուստատեսության ուղիղ եթերով հայտարարել է սահմանադրական հեղաշրջման վտանգի մասին:
Հարավային Օսեթիայի կրկնակի ընտրությունները նշանակված են մարտի 25-ին: 2011 թ. նոյեմբերին կայացած ընտրությունները չեղյալ էին հայտարարվել՝ ընտրությունների ընթացքում առկա խախտումների պատճառով:
Կոչիևը հայտարարել է, որ երկրի գլխավոր դատախազ Հուգաևն ակտիվորեն քննարկում է Հանրապետությունում սահմանադրական կառուցվածքի փոփոխությունը` կառավարման նախագահական ձևից խորհրդարանականին անցնելը:
Թեկնածուն համոզված է, որ նախընտրական ժամանակաշրջանում այս գործողությունները պետք է դիտարկել որպես սահմանադրական հեղաշրջում:
«Եթե խորհրդարանը թուլություն ցուցաբերի և քվեարկի հօգուտ սահմանադրական փոփոխությունների, ապա երկիրը կկառավարի ոչ թե մարտի 25-ին ընտրված նախագահը, այլ խորհրդարանի ներկայացուցիչը, որը մտադիր է դառնալ Էդուարդ Կոկոյտին, ով ղեկավարում իշխող կուսակցությունը»,- ասել է Կոչիևը:
Նա պատգամավորներին կոչ է արել չենթարկվել սպառնալիքներին և խոստումներին:







































