Ւնչպես տեղեկացնում է BBC-ն, ՄԱԿ-ի գրասենյակում մարդու իրավունքների խորհրդի նիստի ժամանակ վիճաբանություն է ծագել:
Վիճաբանությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչը մերժել է հաշվետվությունը, որում քննադատվում էր Փխենյանը: Հյուսիսային Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության իշխանությունները հայտարարել են, որ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հատուկ ներկայացուցիչ Մարզուկի Դարուսմանի կողմից պատրաստած հաշվետվությունում առկա են թշնամական տարրեր:
Երբ Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչը պատրաստվել է լքել դահլիճը, որտեղ տեղի էր ունենում նիստը, և որին մասնակցում էր ավելի քան 500 մարդ, կռիվ է բռնկվել։ Արդյունքում անվտանգության ախատակիցները ձերբակալել են մի մարդու, որին հետո բաց են թողել։
Հաշվետվության մեջ նշվում է, որ Հյուսիսային Կորեայում 2011 թ. սեպտեմբերից մինչև 2012 թ. հունվարն ընկած ժամանակահատվածում մարդու իրավունքների պաշտպանությունը գնալով վատանում է:
Հյուսիսային Կորեայի առաջնորդը հայտարարել է, որ Փխենյանը «կտրականապես մերժում է նման աննպատակ մեկնաբանությունը» և Խորհրդին կոչ է արել չերկարացնել մարդու իրավունքների հատուկ ներկայացուցչի մանդատի ժամկետը:
Սեուլյան Yonhap գործակալության տեղեկատվության համաձայն՝ Հյուսիսային Կորեայի ներկայացուցչին շրջապատել են դահլիճում գտնվող Հարավային Կորեայի ներկայացուցիչները, և երկու կողմերի միջև կռիվ է ծագել: