Tuesday, 07 05 2024
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին

Պաշտոնական. Ս.Սարգսյանը նշանակել է նոր զինդատախազի

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արմեն Խաչատուրյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից:
Երկրի ղեկավարի կարգադրությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնականի պաշտոնից ազատվել է Գևորգ Կոստանյանը` Նախագահի մեկ այլ հրամանագրով նշանակվելով Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ:

ԳԵՎՈՐԳ ԿՈՍՏԱՆՅԱՆ
/Համառոտ կենսագրական տվյալներ/

Գևորգ Սուրիկի Կոստանյանը ծնվել է Երևանում 04.10.1977թ.: 1999թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը գերազանցությամբ: 2002թ. ավարտել է ԵՊՀ ասպիրանտուրան և պաշտպանել թեկնածուական ատենախոսություն` ստանալով իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, դոցենտ է: Ատենախոսության թեման` «ՀՀ Ազգային ժողովի սահմանադրաիրավական կարգավիճակը»: 2006թ-ից ուսումնառություն է անցել Մեժ Բրիտանիայի Նոտինգեմի համալսարանում:
1995թ-ից աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության օրենսդրության հարցերի վարչության առաջին կարգի խորհրդատու: 01.06.2001թ. նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի խորհրդականի պաշտոնում: 15.01.2003թ-ից մինչև 13.05.2004թ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնում, ապա` մինչև 14.03.2006թ., կրկին զբաղեցրել է նախարարի խորհրդականի պաշտոնը: 14.03.2006թ. մինչև 02.07.2008թ. զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը, ապա նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնականի պաշտոնում:
18.02.2004թ-ից մինչ այժմ հանդիսանում է ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: 02.07.2008թ. հանդիսանում է ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի մոնիտորինգի հանձնաժողովի նախագահը:
01.10.2002թ. մինչ այժմ դասավանդում է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում: Ներկայումս սովորում է ՀՀ ազգային ակադեմիայի փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի դոկտորանտուրայում, գիտական թեման` «Արդար դատաքննության և անձի անձեռնմխելիության կոնվենցիոն դրույթների կիրառման ներպետական դատարանների հայեցողության շրջանակները»:
Ծառայել է ՀՀ զինված ուժերում: Ամուսնացած է, ունի մեկ դուստր և մեկ որդի: Անկուսակցական է: Տիրապետում է անգլերեն և ռուսերեն լեզուներին: Մեկ տասնյակ գիտական հոդվածների և մենագրության հեղինակ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում