Ճապոնիայի բանկը 2 տրիլիոն իենից (գրեթե 24 մլրդ դոլար) վարկավորման ծրագիրը ընդլայնել է մինչև 5.5 տրիլիոն իեն, որն ուղղված է երկրի տնտեսությունը վերականգնելուն: Այս մասին նշված է կարգավորողների պաշտոնական հաղորդագրության մեջ:
Միևնույն ժամանակ, Ճապոնիայի բանկը առանց փոփոխությունների է թողել տոկոսադրույքը, որն ավելի վաղ նվազեցվել էր 0-0.1 տոկոսով` տնտեսության աճն ապահովելու նպատակով:
2012 թ. փետրվարի կեսերին կարգավորողը որոշում կայացրեց մեծացնել ակտիվների գնման ծրագիրը 55-ից մինչև 65 տրիլիոն իեն:
Ինչպես գրում է The Wall Street Journal-ը, Ճապոնիայի Կենտրոնական բանկին առաջարկել էին հավելյալ մեծացնել ակտիվների գնման գումարը մինչև 70 տրիլիոն իեն, սակայն կարգավորողը հրաժարվել է: