korrespondent.net-ի տեղեկացմամբ՝ Ուկրաինացի բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոյի կինը՝ Նատալյան, որոշել է երգչուհի դառնալ: Նա երաժշտական խումբ է հիմնել և արդեն հասցրել է նույնիսկ համերգ տալ մի ջազ ակումբում:
Խումբը, որ կոչվում է Addicted To, ստեղծվել է անցյալ տարվա օգոստոսին: Այժմ խումբն աշխատում է իր առաջին ալբոմի վրա, որի երգերը գրում է հենց Նատալյան: Նա որոշել է հանրությանը ներկայանալ և ելույթ ունենալ իր օրիորդական ազգանվամբ ՝ Եգորովա, քանի որ չի ցանկանում ուշադրություն գրավել ամուսնու աշխարհահռչակ ազգանունով:
Նատալյա Կլիչկոն նախկին մարզիկ է և մեդալակիր: Ամուսիններն ունեն 3 երեխա՝ 2 տղա և մեկ աղջիկ:









































