Հնդիկ ռեժիսոր Գովինդ Նիհալանին ավարտում է Հոլիվուդում նկարահանվող ամերիկա-հնդկական առաջին 3D ֆորմատով անիմացիոն ֆիլմի աշխատանքները: Այս մասին հաղորդում է The Times of India պարբերականը:
1970-ական թթ. բոլիվուդյան ֆիլմերի հեղինակ 72-ամյա Նիհալանին այս նախագիծը սկսել է դեռ 4 տարի առաջ: Ֆիլմը կոչվում է «Երջանիկ-երջանիկ Քամլուն»: Ֆիլմի գլխավոր հերոսներն են ուղտը, կապիկը, արքայադուստրը, թագավորը, հրաշագործը: Ֆիլմի նկարահանումները կատարվել են Հոլիվուդում:
Հնդկաստանի մեծ էկրաններին ֆիլմը կցուցադրվի մայիսին:







































