Մեծ Բրիտանիայում ևս 6 մարդ է ձերբակալվել News International ընկերության աշխատակիցների հեռախոսազրույցները անօրինական կերպով լսելու մեղադրանքով:
Ձերբակալություններ են տեղի ունեցել Լոնդոնում, Հեմփշիրում և այլ նահանգներում:
Ըստ ոստիկանության տվյալների՝ 5 տղամարդ և 1 կին ձերբակալվել են դատական գործընթացին խանգարելու նպատակով դավադրություն կազմակերպելու կասկածանքով:
News International ընկերությունն անցյալ տարի հեռախոսային խոսակցությունները անօրինական կերպով լսելու սկանդալի հետ կապված փակել է իր կիրակնօրյա News of the World պարբերականը:
Հետաքննությունը հանգեցրեց մի քանի անձանց հրաժարականին և հայտնի լրագրողների ձերբակալմանը, որոնց մեղադրել են պետական պաշտոնյաներին կաշառելու մեջ,- տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:








































