ԱՄՆ նախկին փոխնախագահ Դիկ Չեյնին հրաժարվել է Կանադա ուղևորությունից` մտահոգվելով սեփական անվտանգության համար: Այս մասին հայտնում է Associated Press-ը` հղում անելով այն ընկերության ներկայացուցչին, որը զբաղվել է այցի կազմակերպմամբ:
Ուղևորությունից հրաժարվել է նաև Չեյնիի դուստրը՝ Էլիզաբեթը:
Ապրիլի 24-ին Տորոնտոյում պլանավորված էր Չեյնիի ելույթը, որի ժամանակ նա պետք է պատմեր փոխնախագահ եղած ժամանակ իր գործունեության և ամերիկյան ներկայիս քաղաքականության մասին:
Ուղևորությունից նրա հրաժարումը կապվում է 2011 թ. սեպտեմբերի 26-ին Կանադայում եղած բողոքի ցույցերի հետ: Ցուցարարները Չեյնիին անվանել էին ռազմական հանցագործ և արգելափակել նրա ելքը շինությունից, որտեղ գտնվում էր:
Այդ ժամանակ տեղի էր ունեցել նաև բախում ոստիկանության աշխատակիցների հետ: Չեյնին ստիպված էր եղել շենքում անցկացնել 7 ժամ:
Ցուցարարների դժգոհությունը հարուցել էր այն, որ նա փոխնախագահ եղած ժամանակ հավանության էր արժանացրել ահաբեկչության մեջ կասկածվող անձանց հանդեպ կոշտ պատժամիջոցները: Խոսքը մասնավորապես վերաբերում էր խեղդվելու խաբկանքին ու քնից զրկելուն:
Իրավապաշտպանները հարցաքննության նման մեթոդները համարում են կտտանքներ:









































