Սիրիայի կառավարական զորքերը մարտի 13-ին գրավել են Իդլիբ քաղաքը՝ երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող համանուն մարզի կենտրոնը: Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով տեղի մամուլը:
Մի քանի ամիս ապստամբների վերահսկողության տակ գտնվող քաղաքի գրոհը սկսվել է 3 օր առաջ: Սիրիական թերթերի տվյալներով՝ այն բարեհաջող է ավարտվել: Զոհերի և վիրավորների մասին տեղեկություն չի հաղորդվում:
Այս տեղեկությունն անկախ աղբյուրներից հաստատել կամ հերքել առայժմ հնարավոր չէ, քանի որ Իդլիբում կապի բոլոր միջոցները խափանված են: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սիրիային հյուսիս-արևմուտքում վերջանում է զինամթերքը և դեղորայքը:
Եթե Իդլիբը գրավելու տեղեկատվությունը հաստատվի, սա կլինի Սիրիայի կառավարության երկրորդ նշանակալից հաղթանակը վերջին շաբաթվա ընթացքում: Մարտի սկզբին վճռական հարվածի արդյունքում նրանք գրավեցին ապստամբների հիմնական օջախներից մեկը՝ Հոմսը:
Հարկ է նշել, որ այս ընթացքում սիրիական ուժերը մի քանի անգամ գրավել են Իդլիբը, սակայն հետո դարձյալ այն անցել է ապստամբների ձեռքը:











































