Sunday, 21 06 2026
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում
11:30
Վենսը մեկնել է Շվեյցարիա
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
11:10
Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը
Լարսը բաց է
10:50
Ուկրաինայի նախկին նախագահները հրաժարվել են լեհական պետական պարգևներից
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Տնտեսության դիվերսիֆիկացումը պետք է գնահատել անբավարար. հիմա հրատապ քայլեր են արվում
10:24
«Մայքլ» ֆիլմը պատմություն է կերտում կինովարձույթում
«Մենք ընտրակաշառքի մասով անելիք չունենք»՝ ԿԸՀ այս պահվածք-մոտեցոււմը իրավական կազուս էր
10:09
Ինչո՞ւ է փլուզվել հին բուրգերից մեկը
Ալիևը «Արևմտյան Ադրբեջան» գործիքը դեռ երկար կօգտագործի. դեստրուկտիվ է՝ պետք է հասկացնել
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
Հունիսի 21՝ աստղագիտական ամառ, ամառային արևադարձ
Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը
Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը
Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ
Հայաստանի էներգետիկ անվտանգության ապավումը քաղաքական մեծ կարևորություն ունի
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը

Երևանի քաղաքացիները պաշտպանում են ոչ այլ ինչ, քան հանրային սեփականությունը

Այսօր դատավորներ Արթուր Գրիգորյանի, Գոռ Հակոբյանի և Լենա Նազարյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Քաղաքացիական անկախ և արդար դատարանի առաջին հրապարակային դատական նիստը՝ կապված Մաշտոցի պուրակի հանրային սեփականության պաշտպանության հետ: Ըստ ընթացակարգի՝ ծանուցագիր ուղարկվել է նաև քաղաքապետարան, սակայն պատասխանող կողմից որևէ մեկը չի ներկայացել: Հայցվոր կողմը դատը սկսեց առանց պատասխանող կողմի:

Հայցվորներից «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Սոնա Այվազյանը պահանջեց՝ դատարանը որոշում ընդունի և պարտավորեցնի քաղաքապետարանին ապամոնտաժել Մաշտոցի պուրակում տեղակայված կրպակները: Նա մասնավորապես նշեց, որ Մաշտոցի պուրակում կրպակները տեղակայվել են քաղաքապետի որոշմամբ դեկտեմբերի 15-ին, ըստ որի՝ Աբովյան փողոցից ապամոնտաժված կրպակները տեղափոխվել են Մաշտոցի պուրակ՝ առանց հիմք ընդունելու օրենքով սահմանված պահանջները։ Մասնավորապես՝ Հողային օրենքի համաձայն՝ ցանկացած քաղաքաշինական որոշման հիմքում պետք է դրված լինեն Երևանի գլխավոր հատակագիծը և գոտիավորման նախագիծը։

«Տվյալ դեպքում որոշումն ընդուվել է՝ առանց հիմք ընդունելու Հողային օրեսգրքի այդ պահանջը: Քաղաքաշինության օրեսդրության համաձայն՝ Երևանի քաղաքապետարանը իրավունք չուներ ճարտարապետահատակագծային առաջադրանք տալ մի գործունեության համար, որը չի համապատասխանում քաղաքաշինական փաստաթղթերին։

Կրպակների տեղադրումը հակասում է Երևան քաղաքի գոտիավորման հատակագծին, որը ընդունվել է 2007-ին քաղաքապետարանի կողմից»,- ասաց հայցվոր Սոնա Այվազյանը՝ ավելացնելով, որ պուրակի տարածքը 10.000 քառ մետրից ավելի է, մինչդեռ ՀՀ Շրջակա միջավայրի օրենքի համաձայն՝ 1500 քառ. մետրից ավելի տարածք զբաղեցնող քաղաքաշինական գործունեությունը պետք է ենթարկվի բնապահպանական փորձաքննության: Շինարարությունը հակասել է քաղաքաշինական նորմերին, քանի որ չի պահպանվել ծառերից ավելի քան հինգ մետրի վրա կառուցելու նորմը:

Հայցվոր կողմից փաստարկներ բերեց նաև «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության անդամ Վահրամ Սողոմոնյանը: Նա նշեց, որ քաղաքապետարանը իր բոլոր բացատրություններում նշում է, որ այստեղ գործ ունենք մասնավոր սեփականությունը հարգելու, դրա կարևորությունը գնահատելու և անհրաժեշտ փոխհատուցում տրամադրելու հետ։

«Աբովյան փողոցի վրա նույնպես մասնավոր տարածք է տրամադրվել ընկերությունններին, որոնք տարիների ընթացքում շահույթ են ստացել այդ տարածքի հաշվին և այսօր այդ տարածքը թողել անբարեկարգ վիճակում»,- ասաց Վահրամ Սողոմոնյանը՝ հավելելով, որ Մաշտոցի պուրակում մենք գործ ունենք հանրային սեփականության հետ, որը պատկանում է Երևանի ամբողջ համայնքին: Նրա խոսքերով՝ մեկ ամիս շարունակ Երևանի քաղաքացիները պաշտպանում են ոչ այլ ինչ, քան հանրային սեփականությունը՝ այգին:

«Պահանջում եմ անվավեր ճանաչել որոշումները, գտնել պատասխանատուներին ու պատժել և վերականգնել հանրային կանաչ տարածքը, ինչպես որ հարկն է՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով»,- եզրափակեց Վ. Սողոմոնյանը։

Ի դեպ, այսօրվանից սկսվել է ի պաշտպանություն պուրակի՝ շուրջօրյա նստացույցը, իսկ դատավճիռը կկայացվի հավանաբար ուրբաթ օրը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում