ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանը չի պլանավորում վերականգնել Վրաստանի հետ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը.
«Տվյալ ոլորտներում մենք ընդհանրապես որևէ կապ չունենք Վրաստանի հետ: Դրա համար էլ ներկայումս անկարելի է խոսել Վրաստանի հետ նմանատիպ համագործակցության, որևէ շփման և պլանների մասին»:








































