Saturday, 27 06 2026
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը
Երևանում բժիշկները փրկել են «կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով» 3 քաղաքացու կյանք
18:50
Ռեկորդային 41,3°C՝ Գերմանիայում. բժիշկները մեղադրում են կառավարությանը
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հուղարկավորման հանձնաժողով
18:30
Թեհրանը սպառնում է կործանիչ պատասխանով
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
18:10
Թրամփը կմեկնի Հնդկաստան
Վարչապետը շրջայց է կատարել Կոնդ թաղամասում
17:50
Միացյալ Նահանգների պետքարտուղարը խոսել է Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրի շուրջ աշխատանքների մասին
305 միլիոն դրամ՝ պետությանը. Իշխան Զաքարյանի գործով հաշտություն է կնքվել
17:30
Հարավային Կորեան իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է մոտ 10 ռուսական և չինական ինքնաթիռ
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
17:10
Բահրեյնն Իրանին մեղադրել է ԱԹՍ-ներով իր տարածքին հարվածելու մեջ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
16:50
Եվրոպայում շոգ եղանակի պատճառով մահացածների թիվն աճել է
Փամբակ գետում տղամարդու աճյուն և ավտոմեքենա է հայտնաբերվել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 900-ը

Առաջիկա ընտրությունների ընթացքում թերթերի դեմ հայցերը կլինեն ավելի քիչ. Ա. Աբրահամյան

Առաջիկա ընտրությունների ընթացքում թերթերի դեմ հայցերը կլինեն ավելի քիչ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր կարծիքը հայտնեց «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը` խոսելով թերթերի դեմ իրականացված հայցերի մասին:

Նա նշեց՝ երբ «Զրպարտության և վիրավորանքի մասին» օրենքն ապաքրեականացվեց, թերթերի դեմ հայցերի մեծ ալիք բարձրացավ: Բանախոսի համոզմամբ` իշխանավորները, օլիգարխները ոգևորվեցին, որ կկարողանան թերթեր սնանկացնել:

«Այդպիսի մի քանի հայցեր եղան: Սկզբնական շրջանում եղան նաև որոշումներ` երեք օլիգարխները՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի դեմ, կամ Քոչարյանի ընտանիքը՝ «Ժամանակ»-ի դեմ:

Պատճառն այն էր, որ օրենքը դուրս եկավ Քրեական օրենսգրքից և դարձավ Քաղաքացիական օրենսգրքի մաս, և մարդիկ ոգևորվեցին: Դրանից հետո ես, որքան հասկանում եմ, ԱՄՆ-ն, եվրոպական կառույցները սկսեցին հանդիպել իշխանավորների հետ ամենաբարձր մակարդակով և ասել, որ այսքան քաղաքացիական հայցերը թերթերի դեմ պատիվ չեն բերում մեր երկրին: Սրանից հետո այդ ալիքը բավականին մեղմացավ»,- մանրամասնեց օրաթերթի գլխավոր խմբագիրը։

Որպես ապացույց՝ նա նշեց. «Հրապարակ» օրաթերթի դեմ փաստաբաններից մեկի հայցն ընդհանրապես մերժվեց, Հայկ Բաբուխանյանի հայցն ընդդեմ «Երկիր» օրաթերթի լրագրող Էդիկ Անդրեասյանի դարձյալ մերժվեց, «Ժողովուրդ» թերթի դեմ հայցի դեպքում եղավ համաձայնություն: Եթե քաղաքացին չի ուզում վրեժ լուծել թերթից և սնանկացնել այն, այլ իսկապես վիրավորված է, ապա պետք է դիմի դատարան. ըստ Արամ Աբրահամյանի՝ կարծես թե սա՛ հասկացան։

Համատեղ ասուլիսի ընթացքում փաստաբան Դավիթ Թումասյանն արձանագրեց, որ 2011 թվականի ընթացքում եղել են թերթեր, որոնց դեմ բավականին շատ հայցեր են եղել: Նա փաստեց, որ «Առավոտ» օրաթերթի դեմ եղել է 1 հայց, «Ժամանակ» օրաթերթի դեմ՝ նույնպես 1, «168 ժամ»-ի դեմ` 4, իսկ «Հրապարակ» օրաթերթի դեմ`6 հայց:

Փաստաբանի համար հետաքրքրականն է, որ հայցերի մեծ մասն ավարտվում է համաձայնությամբ, այսինքն` կամաց-կամաց այդ պրակտիկան մուտք է գործում. կողմերը` հայցվորը և պատասխանողը, հաշտություն են կնքում, գալիս են մի ընդհանուր հայտարարի:

«Այստեղ առկա է մեկ այլ խնդիր ևս. դատավարությունը տևում է բավականին երկար, իսկ դա ձեռնտու չէ ո՛չ հայցվորին, ո՛չ պատասխանողին, որովհետև հայցի լուծումը կարող է շարունակվել տարուց ավելի: Հայցվորը և պատասխանողը հոգնում են և հասկանում, որ պետք է գալ համաձայնության՝ հրապարակելով հերքում։

Այս դեպքում նույնպես խնդիր կա. նույն լրագրողները կարող են շահարկել այդ հանգամանքը, այսինքն` ի սկզբանե կհրապարակեն զրպարտող նյութեր, այնուհետև, հերքում տպագրելով, կարող են գործը համարել փակված»,- մեկնաբանեց փաստաբանը:

Անդրադառնալով ավարտված դատական նիստերին` նա ասաց, որ որոշ դեպքերում դատարանը թերթի կողմից հերքում տպագրելու որոշում է կայացրել, իսկ գումարային պահանջները մասնակի են բավարարվել կամ առհասարակ չեն բավարարվել:

Դ. Թումասյանի խոսքով` մեծ թիվ են կազմել վերադարձված գործերը: Այստեղ արդեն առկա է փաստաբանական սխալ: «Այսինքն` դրանք կազմվում են որոշակի թերություններով և վերադարձվում են: Հրապարակի դեպքում մեկ այդպիսի դեպք է եղել, «168 ժամ»-ի դեպքում 2 գործ է վերադարձվել, իսկ «Ժամանակ» օրաթերթի դեմ՝ մեկ գործ: Այս պարագայում եղել են ձևակերպման հետ կապված խնդիրներ, այդ պատճառով էլ դատարանը վերադարձրել է այդ գործերը և չի անդրադարձել դրանց»,- եզրափակեց փաստաբանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում