Մարտի 9-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի բնակիչ, 55-ամյա Սիրակ Գրիգորյանը Գորիս-Կապան ճանապարհի 14-րդ կմ-ին իր «ԿամԱԶ-53212» մակնիշի ավտոմեքենան կայանել և ցանկացել է վերացնել արգելակման համակարգի անսարքությունը, սակայն մեքենան ինքնաբերաբար շարժվել է, վարորդի ոտքը մնացել է անվադողի տակ, ինչի հետևանքով գիշերը նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ ժամը 05.50-ին մահացել է:
ՀՀ ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:








































