Thursday, 18 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

Պուտինի տնտեսական հռետորաբանությունը լինելու է լիբերալ, քաղաքականը՝ կոշտ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Գերմանիայի արտաքին քաղաքականության խորհրդին կից Բերթոլդ Բեյցի անվան վերլուծական կենտրոնի տնօրեն, միջազգայնագետ Ալեքսանդր Ռարը:

– Մեկնաբանելով Մեծ Բրիտանիայի միջազգային հարաբերությունների «Չաթոմ Հաուզ» թագավորական ինստիտուտի զեկույցը Ռուսաստանի վերաբերյալ, Դուք ասել էիք, որ Արևմուտքում իրականում կարծում են, որ Պուտինի վերջը եկել է, ու որ Ռուսաստանում շուտով արաբական գարուն կլինի: Այսօր արդեն փաստ է, որ մարտի 4-ին կայացած նախագահական ընտրություններում Պուտինը հաղթել է: Ըստ Ձեզ` նրա նախագահությունից ի՞նչ պետք է սպասել:

– Կարծում եմ՝ կշարունակվի երկրի կայունացմանն ուղղված քաղաքականությունը, Ռուսաստանը դանդաղ, բայց վստահ քայլերով կոմունիզմից առաջ է շարժվում դեպի այլ ապագա, և կարծում եմ, որ նպատակը պարզ է բոլորին՝ Ռուսաստանը պետք է դառնա 21-րդ դարի ժամանակակից պետություն, ոչ թե մնա 19-րդ դարի պետության կարգավիճակում: Ռուսաստանին պետք է ժամանակակից տնտեսություն, ժամանակակից սոցիալական համակարգ, ժամանակակից բանակ ու ժամանակակից էլիտա, իսկ դրա համար պետք է պայքարել կոռուպցիայի դեմ, ինչ-որ տեղեր իրավիճակը կարգի բերել, բաց գործել գլոբալիզացիոն գործընթացներում, որոնց առջև կանգնած է Ռուսաստանը, և արդեն իսկ կան քայլեր Եվրասիական միության ստեղծման ուղղությամբ: Ռուսաստանի առջև կանգնած են արտաքին սպառնալիքներ` կապված իսլամական աշխարհի հետ, Չինաստանն է օր օրի աճում է, ու դեռ պարզ չէ` ինչ է պետք սպասել նրանից, կա նաև նոր կոնֆլիկտ Արևմուտքի հետ տարբեր արժեքների հենքի վրա: Ու այս ամենով հանդերձ ակնհայտ է, որ Ռուսաստանը չունի թշնամիներ, թերևս ընկերներ էլ չունի, և Պուտինն այսօր հանդիսանում է այն քաղաքական ուժը, որը կարող է Ռուսաստանը տանել առաջ: Սակայն կա նաև մեկ հանգամանք՝ Ռուսաստանի հասարակությունն է փոխվում, գալիս է միջին խավի երիտասարդ սերունդը, որը քաղաքական իշխանությունում իր մասնակցության պահանջն է դնում, և այդ պայմաններում Պուտինը պետք է ոչ թե էլ ավելի ամրացնի պնդօղակները, ինչպես շատերն են նրանից պահանջում, այլ այդ միջին խավի հետ երկխոսության մեջ մտնի: Կարծում եմ, որ նա հիացած չէ այդ խավի ձևավորմամբ, բայց հասկանում է, որ այլընտրանք չունի, և եթե նա գնա երկխոսության ու ձևավորի երիտասարդ և ժամանակակից կառավարություն, ապա կկարողանա Ռուսաստանում բավականին դրական փոփոխություններ անել:

– Պարոն Ռար, շատ քաղաքագետներ, փորձագետներ կարծում են, որ այս անգամ Պուտինը գալիս է վերափոխված՝ նոր իմիջով, նոր ու առավել փափուկ հռետորիկայով: Ձեր կարծիքով` նման փոփոխություն կլինի՞, թե՞ Պուտինը իր հռետորիկան փոխելու կարիք չունի:

– Պուտինն իշխանության կվերադառնա որպես այն Պուտինը, որին մենք տեսել ենք նրա կառավարման հենց առաջին տարիներին: Դա կլինի մի մարդ, որը կանի բավականին շատ քայլեր տնտեսությունը ազատականացնելու ուղղությամբ: Կարծում եմ, որ նա այլ ելք չունի, նա պետք է աշխատի միջին խավի ձևավորման ուղղությամբ ու վերջ դնի օլիգարխիային, որը խոչընդոտում է երկրի զարգացմանը: Միայն գազի և նավթի վաճառքի վրա չպիտի հիմնվի ռուսական տնտեսությունը, այդ ոլորտը պետք է կարգի բերել, ու դա պետք է արվի ոչ թե մահակով, այլ ազատ տնտեսական մրցակցային հարաբերությունների հաստատմամբ: Կարծում եմ` Պուտինը դա հասկացել է, և նա այդ քայլերը կանի: Բայց Պուտինի հռետորիկան տարբեր է լինելու՝ այն ազատական է լինելու տնտեության տեսանկյունից, բայց ոչ քաղաքական բնագավառում, որովհետև Պուտինը հասկանում է, որ իրեն ոչ թե լիբերալներն են ընտրել, այլ այն մարդիկ, ովքեր ուզում են կայունություն, ուժեղ երկիր, կարգուկանոն: Այնպես որ, այդ առումով նրա հռետորիկան բավականին կոշտ է լինելու, կոշտ է լինելու նաև նրա հռետորիկան Արևմուտքի հետ կապված:

– Կա գնահատական, որ Արևմուտքը հանդուրժում է Պուտինի իշխանության գալու հանագամանքը՝ փոխարենը իր համար ցանկալի զիջումներ պահանջելով, այդ թվում` նաև ԼՂ հարցում: Ձեր գնահատմամբ` Պուտինի նախագահության պարագայում ԼՂ հարցի կարգավորման բնագավառում Մեդվեդևի վարած քաղաքականությունը փոփոխություն կկրի՞, արդյոք ստատուս քվոյի փոփոխություն կլինի՞:

– Ես չգիտեմ, թե ԼՂ հարցով ինչ քաղաքականություն էր տարվում Մեդվեդևի նախագահության ժամանակ: Կոնֆլիկտի կողմերին բանակցային սեղանի շուրջ նստեցնելու անհաջող փորձերից բացի, ես այլ քաղաքականություն չեմ տեսել: Կարծում եմ, որ Ռուսաստանը այժմ էլ, ինչպես նախկինում, անելու է հնարավորը, որ կոնֆլիկտի կողմերից մեկի դիրքորոշմանը կողմնակից չլինի: Եթե նա սկսի աջակցել Հայաստանին, որն իր ռազմավարական գործընկերն է, ապա նա պետք է ինչ-որ քայլ էլ անի դեպի Ադրբեջանը, որ չկորցնի գազային ու նավթային կարևոր գործընկերոջը: Կարծում եմ, Ռուսաստանը շարունակելու է հավասարակշռել Հայաստանի և Ադրբեջանի հետաքրքրությունները, քանզի դա նաև իր հետաքրքրություններից է բխում, սակայն երբեք չի անցնի նրանցից մեկի կողմը, իսկ եթե կոնֆլիկտը հասունանա, ապա բնական է, որ Ռուսաստանը կրկին առաջարկելու է նստել բանակցային սեղանի շուրջ, որը կա արդեն 20 տարի ու որտեղ նույն թեյը կամ սուրճն է, նույն ելույթները, նույն հայտարարությունները, որոնք, սակայն, բացարձակապես անհեռանկարային ու անարդյունք են:

– Այսինքն` ստատուս քվոյի առումով փոփոխություններ չե՞ն լինի, քանզի կա կարծիք, որ Մեդվեդևն առավել համբերատար է, իսկ Պուտինն առավել կտրուկ գործողությունների կողմնակից է:

– Կարծում եմ՝ այն քաղաքականությունը, որը վարվում էր հետխորհրդային տարածքի երկրներում, մեծ հաշվով անգամ Մեդվեդևի նախագահության տարիներին ղեկավարում էր Պուտինը: Եվրասիական միության գաղափարն էլ Մեդվեդևինը չէր, Ուկրաինայի և Բելառուսի հետ բանակցություններն իրականացնում էր ոչ թե Մեդվեդևը, այլ Պուտինը, այնպես որ, այս տարիների ընթացքում ես չեմ տեսել մեդվեդևյան արտաքին քաղաքականության այս կամ այն դրսևորումներ: Իսկ Պուտինի մասին կարելի է ասել, որ այն բնագավառներում, որտեղ նա հետապնդում է Ռուսաստանի շահերը, ապա այդտեղ նա կոշտ է, այսինքն` նա առաջնորդվում է ռուսական շահերով, և եթե գտնի, որ այս կամ այն հարցում իր շահերից է բխում նոր պայմանավորվածությունների գնալը, ապա նա դա կանի: Այսինքն` հենց այնպես նա հակառակ քայլեր չի անի Արևմուտքին, Թուրքիային կամ Իրանին, նա դա կանի միայն այն դեպքում, երբ վստահ կլինի, որ դա է՛լ ավելի կամրացնի Ռուսաստանի դերակատարությունը տարածաշրջանում:

– ԵՄ-ն վերջին շրջանում սկսել է խոսել Հարավային Կովկասում, մասնավորապես ԼՂ հարցում իր դերակատարության ակտիվության մասին, բայց միևնույն ժամանակ խոսք չկա ՄԽ ձևաչափի փոփոխության վերաբերյալ և Ֆրանսիային ԵՄ-ով փոխարինելու մասին: Չե՞ք կարծում, որ ակտիվ ներգրավվածության մասին խոսելով՝ ԵՄ-ն պարզապես ցանկանում է հավասարակշռություն հաստատել այս հարցում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ֆրանսիան ընդգծված հայամետ քաղաքականություն է իրականացնում, և դա առաջացրել է Ադրբեջանի դժգոհությունը:

– ԵՄ-ն նախաձեռնություններ չունի ԼՂ հարցի վերաբերյալ, և արձագանքում են այս խնդրին միայն այն ժամանակ, երբ տեսնում են, որ հնարավոր է կոնֆլիկտը վերսկսվի: ԼՂ հարցով զբաղվող եվրոպացի չինովնիկները եվրոպական քաղաքականության մաշտաբներով երկրորդական անձինք են, որովհետև տարածաշրջանային այդ կոնֆլիկտը ամենակարևորը չէ ԵՄ համար: ԵՄ համար կան առավել կարևոր կոնֆլիկտներ, ինչպես Իրանի, Սիրիայի, Հյուսիսային Աֆրիկայի կոնֆլիկտները: ԵՄ-ն զբաղված է իր սեփական խնդիրներով, այնպես որ` ես այժմ չեմ տեսնում փորձեր ու նախաձեռնություններ ԵՄ կողմից ԼՂ խնդրում ինչ-որ բան փոխելու, ավելին՝ ԵՄ-ն բավարար ուժ էլ չունի այս հարցում ակտիվ ներգրավվածության առումով, և այս հարցում առավել որոշիչ են ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Թուրքիայի դերը:

– Պարոն Ռար, Դուք խոսեցիք Պուտինի առաջարկած Եվրասիական միության մասին, ըստ Ձեզ, սա հեռանկարայի՞ն գաղափար է, և արդյոք Հարավային Կովկասի երկրները կլինե՞ն այդ միության անդամ: Վրաստանն արդեն իսկ հայտարարել է, որ սա անհեռանկարային կառույց է և հիշեցնում է Խորհրդային Միությունը:

– Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա այստեղ պետք է սպասենք և տեսնենք, թե ով է փոխարինելու Սահակաշվիլիին, և դրանից շատ է կախված Վրաստանի քաղաքականությունը, քանզի Վրաստանը հավերժ չի կարող իրեն ԱՄՆ 51-րդ նահանգի դերում պատկերացնել, ԱՄՆ-ն արդեն Ջորջիա նահանգ ունի, նրան երկրորդ Ջորջիան պետք չէ, Վրաստանը այլ աշխարհաքաղաքական դասավորության մեջ է գտնվում, այն չի կարող հավերժ լինել ԱՄՆ գործընկերը: Իսկ Եվրասիական միության հաջող հեռանկարը շատ պարզ է՝ եթե այն լինի ոչ թե ռուսական կայսրություն, այլ իրապես դեմոկրատական կառույց, որտեղ հավասար իրավունքներ կլինեն և որոշումները կկայացվեն կոնսենսուսով, նրա անդամ պետությունները հստակ տնտեսական օգուտ կունենան այդ միությունից, իրենց համար այդ կառույցում շատ առաջնահերթություններ կունենան, այնպես, ինչպես իրենց զգում են այն երկրները, որոնք ԵՄ անդամ են, ապա այդ կառույցը հաջողություն կունենա: Այս միությունն ապագա կունենա, եթե դառնա արևելաեվրոպական ԵՄ՝ Եվրասիական միություն անվանվամբ, բայց եթե սա փորձ է մեկ երկրի՝ Ռուսաստանի, բոլոր հաջողություններն իր ձեռքը վերցնելու ու կառավարելու բոլորին, ապա որևէ բան չի ստացվի, այդ դեպքում Եվրասիական միությունը կարժանանա Ռուսաստան-Բելառուս միության ճակատագրին, ու այդ միության մեջ որևէ այլ երկիր չի ներգրավվի: Իսկ եթե այն գործի ժողովրդավարական սկզբունքներով, ապա թե՛ Հայաստանը, թե՛ Վրաստանը և թե՛ Ադրբեջանը կհետևեն այդ միությանը, քանզի այն իրենց համար տնտեսապես շահեկան կառույց կլինի այնքան ժամանակ, քանի դեռ Եվրամիության դռները նրանց առջև փակ են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում