Եվրագոտու ֆինանսների նախարարները երեկ հաստատել են Հունաստանին 130 մլրդ եվրո արժողությամբ օգնության երկրորդ փաթեթը: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Ինչպես հայտարարել է եվրագոտու ղեկավար, Լյուքսեմբուրգի վարչապետ Ժան Կլոդ Յունկերը՝ «սա երկրորդ հնարավորությունն է Հունաստանի համար»՝ հաղթահարելու պարտքերոով պայմանավորված տնտեսական ճգնաժամը: Նախատեսվում է, որ մինչև 2020թ.-ը երկիրը պետք է կրճատի պետական պարտքերը մինչև ՀՆԱ-ի 117%-ը:
Տեղեկացնենք նաև, որ Արժույթի միջազգային հիմնադրամը մարտի 15-ին կքննարկի այդ կազմակերպության կողմից Հունաստանին օգնության նոր մասնաբաժին տրամադրելու հարցը:








































