«Տարիներ ի վեր կադաստրի հետ կապված խնդիրները քաղաքացիների համար գլխացավանք են առաջացրել: Այս գերատեսչությունը մարդկանց կադաստրային գործերը խճճել է` ինչպես իրեն ձեռնտու է եղել»,- գրում է «Առավոտ»-ը և հավելում.
«Մի այսպիսի պատմության մեջ է հայտնվել քաղաքացի Գուրգեն Միրզոյանը: Չգիտես ինչու` կադաստրի արխիվից նրան պատկանող բնակարանի որոշ փաստաթղթեր ուղղակի անհետացել են, և ավելի ուշ Գուրգենը պարզել է, որ կադաստրային գործում այնպիսի թղթեր են հայտնվել, որոնք կեղծ են ու միանգամայն այլ բովանդակության:
Այսօր քննչական մարմինը դեռ մի բան էլ Գուրգեն Միրզոյանին է մեղադրում կեղծիքի ու խարդախության մեջ»:





































