Փետրվարի 12-ին կայանալու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հինգերերդ համագումարը: ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով մամուլում տարածված տեղեկություններին, թե այս համագումարի ընթացքում անակնկալներ են սպասվում, ասաց. «Ոչ մի անակնկալ էլ չի լինելու, սա մեր կուսակցության հերթական համագումարն է և որևէ անսպասելի քայլեր չեն լինելու: Թող ԶԼՄ-ները իրենց երևակայությամբ տեղեկություններ չտարածեն»:
ՀՀԿ-ԲՀԿ տարաձայնությունների մասին խոսելով` Զոհրաբյանը նկատեց, որ այդ մասին կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը խոսել է տարեվերջին և ինքը չի կարծում, որ այս դեպքում կարիք կա ևս մեկ անգամ անդրադառնալ այդ հարցին: