«Համաձայն ՀՀԿ նոր կայքի՝ ՀՀԿ խորհրդի կազմից հանվել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի անունը.,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում.
«Երեկ մեր թղթակիցը Ղուկասյանից հետաքրքրվել է, թե հնարավոր է, որ իրեն հանած լինեն ՀՀԿ խորհրդից: «Չէ, ես խորհրդի անդամ եմ»,- պնդել է Գյումրիի քաղաքապետը: Ինչ վերաբերում է ՀՀԿ կայքում իր անունը չլինելու փաստին, Ղուկասյանն ասել է. «Ես տենց բան չգիտեմ»: Գյումրիի հետ կապված մյուս հարցերին Վարդան Ղուկասյանը հրաժարվել է պատասխանել»:










































