ՄԱԿ-ի խաղաղության դեսպան Քոֆի Անանն այսօր իր անհանգստությունն է հայտնել Սիրիայում բռնությունների վերաբերյալ` կոչ անելով աշխարհին միասնականորեն Դամասկոսին հորդորել քաղաքացիների սպանություններն անհապաղ դադարեցնել:
The Washington post-ը գրում է, որ Անանը կիրակի օրն առանց որևէ գործարք կնքելու հեռացել էր Սիրիայից այն ժամանակ, երբ նախագահ Բաշար Ալ–Ասադի ուժերը շարունակում էին հարձակումներ ապստամբների դեմ:
Անանն այսօրԱնկարայում հանդիպել է Թուրքիայի վարչապետ Էրդողանի հետ` Քաթարում ունեցած բանակցութուններից հետո: Հաղորդվում է, որ Անանը պետք է Անկարայում հանդիպի Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչների հետ:











































