Մեր աղբյուրների փոխանցմամբ, վերջերս Չեխիայից Հայաստան ժամանած «Զապ» մականունով «օրենքով գող», գյումրեցի Անդրանիկ Սողոյանի` Հայաստանում մնալու ժամկետը մինչև փետրվար երկարաձգելու միջնորդություն է արել ԱԺ պատգամավոր, Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը: Նպատակը Գյումրիի քրեական միջավայրն ավելի վերահսկելի և ուղղորդելի դարձնելն է: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Զապին Հայաստանից հեռանալու վերջնաժամկետ էին տվել հունվարի 15-ը: Միջնորդությունից հետո հավանաբար այդ ժամկետը կերկարացվի: