Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ՝ Բաց երկնքի միջազգային պայմանագրի իրագործման շրջանակներում պլանավորված է, որ մարտի 12-16-ին ռուս տեսուչների խումբը Ан-30Б ինքնաթիռով դիտորդական չվերթ է կատարելու Թուրքիայի տարածքով:
Թռիչքներն իրականացվելու են Դիարբեքիրի օդանավակայանից և համաձայնեցված երթուղով: Թռիչքի հեռահարությունը կազմում է 1500 կիլոմետր:
Թռիչքի ժամանակ ռուսական ինքնաթիռում գտնվող ռուս և թուրք մասնագետները հետևելու են դիտարկման համակարգերի և սարքավորումների գործածման կարգի պահպանմանը՝ գոյություն ունեցող պայմանավորվածություններին համապատասխան: