Այսօր Բրյուսելում կկայանա Եվրոպական երկրների ֆինանսների նախարարների հանդիպումը, որի ընթացքում, ինչպես սպասվում է, կհաստատվի Հունաստանին միջազգային օգնության երկրորդ փաթեթի՝ 130 մլրդ եվրո գումարի չափով, հատկացումը,- հաղորդում է Радио Свобода-ն:
Ուրբաթ Հունաստանի կառավարությունը հայտարարել էր մասնավոր վարկատուների հետ պարտքի վերակազմավորման հարցում համաձայնության հասնելու մասին, որը հանդիսանում էր օգնություն ստանալու հիմնական պայմաններից մեկն, որն անհրաժեշտ է Հունաստանին դեֆոլտից խուսափելու համար:
Այս հանդիպման ընթացքում կքննարկվի նաև Իսպանիայում տիրող տնտեսական վիճակն, որը կանգնած է բյուջեի դեֆիցիտի առաջ:











































