Երկուշաբթի Եգիպտոսի Էլ Թոր քաղաքի մարզերից մեկում բնապահպանների կողմից հայտնաբերվել է Կարմիր ծովի ափի երկայնքով 300 մետր երկարությամբ ձգվող նավթային բիծ,- հաղորդում է Youm7 լրատվական կայքը:
Նավթը կարող է հայտնվել յուրահատուկ ազգային ծովային արգելոցում և մոտենալ Շարմ Էլ Շեյխ հանգստավայրի լողափերին:
Ըստ Հարավային Սինայի նահանգի ճգնաժամային իրավիճակների և հատուկ գործողությունների կառավարման տնօրեն Ադիլյա Կասաբայի՝ փորձագետներն արդեն սկսել են նավթի արտահոսքի չեզոքացումը:
Հարավային Սինայի նահանգապետ Խալեդ Ֆոդան ստեղծել է նավթի արտահոսքի հետաքննության հատուկ հանձնաժողով։ Նա կարգադրել է գտնել և արդարադատությանը հանձնել այդ հանցագործության մեղավորներին:
Ենթադրվում է, որ մեղավոր կարող է լինել Էլ Թոր քաղաքի ձեռնարկություններից մեկը:










































