ԱՄՆ Իլինոյս նահանգի Հյուսիսարևմտյան համալսարանի մասնագետները հայտնաբերել են լիբերալիզմի և ազատամտության գենը:
Ինչպես հաղորդում է BBC-ն, հետազոտության արդյունքում գիտնականների խումբը պարզել է, որ գոյություն ունի հատուկ գեն, որը կարգավորում է սերոտոնինի ակտիվությունը. վերջինս քիմիական նյութ է, որն ուղեղում իրականացնում է էլեկտրական ազդակների փոխանցումը: Հենց սերոտոնինն էլ ազդում է մարդու զգացմունքների և տրամադրւթյունների վրա:
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ այդ գենը բնորոշ է այն ազգերի նեկայացուցիչներին, որոնք Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում ստեղծել են ժամանակակից ժողովրդավարական պետությունները: Արդյունքում նրանք հանգել են այն եզրակացության, որ լիբերալիզմը և ազատամտությունն ունեն «գենետիկ բնույթ»:
«Մենք առաջին անգամ ցույց ենք տվել, որ ամուր կապ գոություն ունի լիբերալ հասարակության սոցիալ-մշակությաին արժեքների և այն բանի միջև, թե ինչպես է «աշխատում» սերատոնինի գործունեության բնույթի և արագության համար պատասխանատու գենը»,- հայտարարել է հետազոտական խմբի ղեկավար Ջոան Չիաոն:










































