РИА Новости-ի փոխանցմամբ՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ)՝ Ադրբեջանում սեփական գործունեության վերաբերյալ տեղեկատվական բյուլետենում նշված է Ղարաբաղյան հակամարտության հետևանքով 4500 անհետ կորածների մասին:
Դրանում նաև նշված է, որ 3500 անհետ կորածների ընտանիքները բնակվում են Ադրբեջանում: Բացի այդ, ԿԽՄԿ-ն կանոնավոր կերպ հոգեբանական և սոցիալական աջակցություն է ցուցաբերել անհետ կորածների ընտանիքներին: Մասնավորապես, ԿԽՄԿ-ի ջանքերով գցվել է 42 կիլոմետրանոց ջրատար, փորվել է 5 արտեզյան ջրհոր, շփման գծում բնակվող մոտ 2500 մարդ ստացել է մաքուր ջուր, 937 ընտանիք ստացել է դրամական օգնություն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նշվում էր, թե Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ցանկում առկա է Ղարաբաղյան պատերազմի 4592 անհետ կորածի անուն:










































