Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ Սիրիայում չդադարող բախումների պատճառով Թուրքիան չեղյալ է հայտարարել դեպի այդ երկիր ավտոբուսային բոլոր երթերը: Դա մասնավորապես վերաբերում է Հաթայից դեպի Դամասկոս և Հալեպ երթուղիներին:
Թուրքական իշխանություններն իրենց այդ քայլը պատճառաբանել են Սիրիայի ճանապարհներին անվտանգության բացակայությամբ:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Սիրիայից դեպի Թուրքիա ուղևորվող ավտոբուսներն ու բեռնատարները անհայտ անձանց կողմից հաճախ են ենթարկվել հարձակումների:










































