Մարտի 11-ին` ժամը 13.48-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 2 տանը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.09-ին, մարվել` 14.14-ին:
Հրդեհի հետևանքով այրվել է 72-ամյա Արմինե Չմբրդյանին պատկանող տան խոհանոցը և խոհանոցի տանիքը, իսկ վերջինս ձեռքերի և դեմքի տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է Երևանի այրվածքաբանական կենտրոն:










































