Մեքսիկացի հնագետները եկել են այն եզրակացության, որ երեկ Չյապաս նահանգում հայտնաբերված 167 դիակներով տարածքը հնագույն գերեզմանատուն է, ոչ թե 50 տարվա վաղեմության ռազմական հանցագործությունների հետևանք: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Սկզբնապես ենթադրվում էր, որ եղբայրական գերեզմանում թաղվածները 50 տարի առաջ Մեքսիկայում նարկոկարտելների միջև բռնկված պատերազմի զոհերն են: Իշխանություններն արդեն պատրաստվում էին հետաքննություն սկսել: Սակայն փորձաքննությունը ցույց է տվել, որ հայտնաբերված մարմինների մոտավոր տարիքը կազմում է 1200 տարի:
Այժմ գիտնակաները հույս ունեն, որ դա կարող է լույս սփռել Մեքսիկայի բնիկների կյանքի հանգամանքների վրա, որոնք այդ երկրի տարածքում ապրել են նախքան իսպանացիների հայտնվելը:








































