Այսօր` մարտի 12-ին, հանրապետության բոլոր շրջաններում ամենուր ձյուն կտեղա, հովիտներում` առավելապես թաց ձյուն: Օդի ջերմաստիճանը շաբաթվա առաջին կեսին մի փոքր կբարձրանա:
Ինչպես «Առաջին լրատվական»-ը տեղեկանում է «Մետե Թի Վի»-ից, հանրապետության առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում մինչև 18-23մ/վրկ:
Առանձին վայրերում, լեռներում, լեռնանցքներում հնարավոր է բուք և ցածր տեսանելիություն, ավտոճանապարհներին` մերկասառույց:
Երևանում այսօր ձյուն կտեղա, հնարավոր է քամի 7-10մ/վ: Գիշերը ջերմաստիճանը կլինի -3-5, ցերեկը +3+5, երեկոյան -1+1: