Նիգերիայի նախագահ Գուդլակ Ջոնաթանը հորդորել է քաղաքացիներին անկարգություններ և ջարդեր չկազմակերպել վերջերս Ջոս քաղաքում տեղի ունեցած եկեղեցու պայթյունից հետո:
Այն բանից հետո, երբ մահապարտը պայթեցրել էր իր մեքենան տեղի Հռոմի կաթոլիկ եկեղեցու մոտակայքում, մի խումբ երիտասարդներ դուրս էին եկել Ջոս քաղաքի փողոցներ, հարձակվել մուսուլմանների վրա և հրդեհել նրանց բնակարանները:
Այս ամենի հետևանքով զոհվել էր առնվազն 10 մարդ:
Ջոս քաղաքի եկեղեցու վրա հարձակումը երկու շաբաթվա ընթացքում թվով երկրորդն է: Նախորդ ակցիայի պատասխանատվությունն իրենց վրա են վերցրել իսլամական «Բոկո Հարամ» խմբավորման զինյալները,- հաղորդում է BBC-ն:









































