Այսօր Նյու Յորքում կկայանա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ 15 երկրների արտգործնախարարների հանդիպումը, որտեղ կքննարկվեն Մերձավոր Արևելքում անվտանգության խնդիրները, այդ թվում` պաղեստինաիսրայելական հակամարտությունը, իրավիճակը Սիրիայում, Լիբիայում:
Հանդիպմանը մասնակցելու են նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, ինչպես նաև Լիբիայի արտաքին գործերի նախարարը:
Նախատեսվում է, որ Ռուսաստանի և ԱՄՆ արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովը և Հիլարի Քլինթոնը առանձնազրույց կունենան, որի հիմնական թեման, ինչպես սպասվում է, կդառնա Սիրիայի հարցը:









































