Ինդիանա նահանգից ընտրված սենատոր Ռիչարդ Լուգարը ԱՄՆ Կոնգրես է ներկայացրել օրենքի մի նախագիծ, որով քննարկման է դրվում Վրաստանի, Բոսնիայի և Հերցեգովինայի, Մակեդոնիայի և Չեռնոգորիայի` ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Համաձայն այդ փաստաթղթի` նախագահ Օբաման պետք է ներկայացնի այդ երկրների անդամակցության «ճանապարհային քարտեզը» այս տարվա մայիսին Չիկագոյում կայանալիք ՆԱՏՕ գագաթնաժողովի ընթացքում:
Այս օրինագծի հաստատման դեպքում վերոնշյալ չորս երկրներն առաջին անգամ կանվանվեն ՆԱՏՕ-ին անդամակցելու «հավակնող երկրներ»:











































