Ուիթնի Հյուսթոնի դուստր Բոբի Քրիստինան ցանկանում է փոխել իր անունը, քանի որ այն ասոցացվում է իր հոր` Բոբի Բրաունի անվան հետ:
Ինչպես հաղորդում է TMZ-ը, Բոբի Քրիստինան իր ընկերներին ասել է, թե ինքը ցանկացելէ փոխել իր անունը այն ժամանակից վեր, ինչ իր ծնողները բաժանվել են, բայց Ուիթնին թույլ չի տվել:
Այժմ, երբ մայրը մահացել է, դուստրը վերջնականապես որոշել է փոխել իր անունը` այն պարզապես դարձնելով Քրիստինա Հյուսթոն:
Դեռևս պարզ չէ, թե երբ է աղջիկը անվանափոխության մասին պաշտոնապես հայտարարելու:










































