«Ժառանգություն» կուսակցությունը չի քննարկել՝ իրադարձությունների ինչպիսի զարգացումը կարող է հիմք հանդիսանալ կամ ստիպել, որպեսզի խորհրդարանական ընտրություններից հետո կուսակցությունը որոշի վայր դնել իր մանդատները: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:
«Նման հարց առհասարակ չենք քննարկել, քանի որ կարծում եմ՝ այս պահին նման անհրաժեշտություն չկա: Եթե անգամ նման հարց քննարկելու կարիք լինի, ամեն դեպքում՝ ըստ իրավիճակի թելադրանքի, միայն ԱԺ ընտրություններից հետո»,- ասաց նա:










































