Friday, 05 06 2026
20:50
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
20:30
Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին
Պարզաբանում․ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին
«Մարտի 1»-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել ԱԱԾ նախկին տնօրենի և 4 աշխատակիցների նկատմամբ
20:20
«Տոտենհեմը» հայտարարել է Ռոբերտսոնի տրանսֆերի մասին
«Մասկվա թող տան, ստեղ վեկալենք»․ ՀԿԿ-ն բացահայտել և կանխել է ընտրակաշառքի սխեմա
20:10
Թրամփը հայտարարել է, որ Իրանից հետո ԱՄՆ-ն կզբաղվի Կուբայով
Հայաստանը դառնում է «ԱԲ գործարանների պարտեզ». ԲՏԱ նախարար
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet
Բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր, կրիպտոդրամապանակներով իրականացվող փոխանցումներ. ՊԵԿ-ը բացահայտել է խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա
19:30
Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել
ՆԳ նախարարությունը պատրաստ է երաշխավորելու քաղաքացիների ընտրական իրավունքի անխոչընդոտ իրացումը
19:10
Բայդենի որդին հաջողության հնարավորություններ ունի 2028 թ. ընտրություններում. Թրամփ
Ուկրաինան և Մոլդովան անցել են ռուսական շանտաժի ճանապարհով և միայն շահել. դա անկախության գինն է
18:50
ԱՄՆ-ն Գերմանիային չի տրամադրի «Tomahawk» հրթիռներ
Գագիկ Բեգլարյանը, Տիրան Խաչատրյանը վաղուց պետք է ազատազրկվեին․ արդարադատությունը արթնանում է
18:30
Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ բանակցություններին
Արա Աբրահամյանը ՌԴ հայերին չի ներկայացնոմ. ընտրությունները պետք է լինեն բարոյական
Ինչպե՞ս և ե՞րբ է որոշվելու՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքին ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկելու գործով
18:15
240 միգրանտով նավը՝ ջրի տակ անցնելու վտանգի առաջ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներ Կրասնոդարի երկրամասում. կան զոհեր և վիրավորներ
Ռուսաստանի տնտեսությունը «մտնում է ստագֆլյացիայի փուլ»․ Պետերբուրգի խորհրդաժողովը «քաղաքական հայտարարությունների հարթակ» է
17:50
Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN
Եղանակի կանխատեսում. հունիսի 5-10-ը
17:30
Bitcoin-ը գահավիժել է
ԱՊՀ ՄԽ դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
17:10
Հունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Հայաստանի քաղաքացիներին
Վարդան Ղուկասյանը նախապատրաստել է իշխանության յուրացում կատարել. ՔԿ գաղտնալսումը
16:50
Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը

Առանց խմիչքի չէր կարողանում ծառայել

Թվում է, թե Արմավիրի մարզի բնակիչները առավելապես կանաչ կանեփանման զանգվածի նկատմամբ պետք է սեր ունենան, բայց օրինակ՝ Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչ Գաբրիել Դիշլանյանը բոլորովին այլ հետաքրքրություն ուներ:

Նա բանակ էր զորակոչվել 2009թ. դեկտեմբերին և ծառայության ընթացքում զգացել, որ առանց խմիչքի ծառայությունն ուղղակի անհնար է: Ծառայության ավարտին ընդամենը մի քանի ամիս էր մնում, բայց դա այնքան երկար է թվացել, որ Գաբրիելը որոշել է 2011թ. օգոստոսի 28-ին ինքնակամ թողնել զորամասը: Գնացել է հարազատ օջախ, տեսել ծնողներին և մեկ օր անց վերադարձել զորամաս` տնական օղիով շիշը թևի տակ: Այն պահել է զորամասի տարածքում և մի քանի օր միայնակ օգտագորել: 6 օր անց, երբ տանից բերած ալկոհոլի պաշարը վերջացել է, կրկին ինքնակամ լքել է զորամասի տարածքը, պատահական տաքսի վերցրել ու գնացել Վանաձորի խանութներից մեկից գարեջուր գնելու: Ոչ ավելի, ոչ պակաս 10 շիշ գարեջուր է գնել, մի շիշը բացել ու խմելով նույն տաքսիով վերադարձել զորամաս:

Գափոն արդեն ալկոհոլ օգտագործած վիճակում ցանկացել է զորամասի թիվ 1 հսկիչ անցագրային կետով տաքսիով մտնել զորամասի տարածք, սակայն տվյալ օրվա ՀԱԿ-ի հերթապահ, նույն զորամասի վերանորոգման վաշտի հատուկ աշխատանքների դասակի հրամանատար, ենթասպա Գուրգեն Կիրակոսյանը արգելել է: Դե Գափոն էլ դրանից զայրացել է, սկսել վիճել ենթասպա Գուրգենի հետ, բռնություն կիրառել նրա նկատմամբ ու ձեռքի գարեջրի կիսադատարկ շշով հարվածել Գուրգենի գլխին` նրան պատճառելով առողջության թեթև վնաս, առողջության կարճատև քայքայումով:

Հետո տուժողն իր ցուցմունքում նշել է, որ երբ ինքն արգելել է ավտոմեքենան ներս մտցնել զորամասի տարածք, այդ պահին մեքենայում նստած ժամկետային զինծառայողը դուրս է եկել ավտոմեքենայից, հրել է իրեն և ձեռքի գարեջրի շշով հարվածել իր գլխին ու գլխի շրջանից սկսել է արյուն հոսել: Ստացած հարվածից աչքերի առջև մթնել է, և ինքը ծնկաչոք է եղել, իսկ իրեն հարվածող զինծառայողը թողել ու հեռացել է: Այդ պահին իրեն են մոտեցել ՀԱԿ-ի օրապահները և տեղափոխել ՀԱԿ-ի սենյակ: Քիչ անց ՀԱԿ են եկել զորամասի հրամանատարական կազմից, իրեն տեղափոխել են զորամասի բուժկետ, այնուհետև՝ Վանաձորի կայազորային զինհոսպիտալ: Հետագայում ճանաչել է իրեն գարեջրի շշով հարվածող ժամկետային զինծառայողին և դատարանում պահանջել, որ Գաբրիել Դիշլանյանը իր կատարած արարքի համար պատասխան տա օրենքի առաջ: Նա քաղհայցի պահանջ չի ներկայացրել:

Խուլիգանության մեջ մեղադրվող Գաբրիել Դիշլանյանը լիովին ընդունել է մեղքը և խնդրել հնարավորինս մեղմ պատիժ նշանակել:

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը` Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, 20-ամյա Դիշլանյանին առաջադրված մեղադրանքը համարել է հիմնավորված և ամբաստանյալի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի է առել նրա պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները` կատարածի համար զղջալը, խոստովանական ցուցմունքները, նախկինում դատված չլինելը: Իսկ որպես պատիժը ծանրացնող հանգամանք դատարանը համարել է հանցանքը ալկոհոլի ազդեցության տակ կատարելը: Գաբրիել Սերոբի Դիշլանյանին առաջին ատյանի դատարանը մեղավոր է ճանաչել խուլիգանության մեջ և վճռել, որ նա պետք է 1 տարի պահվի կարգապահական գումարտակում: Մեղադրողը բողոքարկել է դատավճիռը Վերաքննիչ քրեական դատարան և պահանջել Գաբրիել Դիշլանյանին կարգապահական գումարտակում պահել ոչ թե 1 տարի, այլ 3 տարի:

Հ.Գ. Խմիչքի նկատմամբ անզուսպ ցանկությունը ստիպեց Գաբրիելին` երեք ամսվա հանգիստ ծառայության փոխարեն ևս 3 տարի ծառայել կամ` լավագույն դեպքում` 2 տարի անցկացնել բանակում, բայց ավելի ծանր պայմաններում: Համենայնդեպս, Գաբրիելն արդեն երկու տարի մնացել է անազատության մեջ, և դատախազությունն ամեն ինչ անելու է, որ հավելյալ 1 տարի անազատության մեջ մնալու համար նախաքննական մարմինը չհայտնվի փոխհատուցման վտանգի առջև:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում