Monday, 29 06 2026
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի բարձր է 5 սմ-ով
Բայրամովի այցի ընթացքում կքննարկվի Բաքվում ձերբակալված 11 ռուսաստանցիների ազատ արձակման հարցը. Գալուզին
«Թամարա» ընկերությունն արտադրել է վտանգավոր սննդամթերք
18:30
Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ
Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի
18:10
Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կանաչ ջրածնի արտադրության զարգացման առաջարկները
17:30
Իրանի ԱԳՆ-ն հերքել է հունիսի 30-ին Դոհայում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների անցկացման մասին լուրերը
17:20
«Ռենշին»-ը վերաբրենդավորվում է. ընկերության զարգացման այս փուլում՝ ներկայանալով նոր վիզուալ ինքնությամբ և բազմաոլորտ ներդրումային էկոհամակարգի տեսլականով
TRIPP նախագիծը միայն կշահի, եթե դրանում Ռուսաստանը մասնակցություն ունենա․ Գալուզին
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ
Մոսկվայում հերթական անգամ դժգոհել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման առնչությամբ
Էկոնոմիկայի նախարարությունն ամփոփաթերթով ներկայացրել է արտահանման խթանմանն ուղղված պետական ծրագրերը
16:30
Թրամփը հայտնել է Իրանի հետ Դոհայում կայանալիք բանակցությունների և նավթի գնի նվազման մասին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Սեուլում մասնակցում է SOI Global Dialogue միջազգային գլոբալ երկխոսությանը
16:10
Չինաստանը պատրաստ է շարունակել աջակցել Բելառուսի զարգացմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:50
Իրանն ու Օմանն անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը
Քաղցրաշենում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
15:30
Ռուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրել
Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է
15:10
Իրանը և Կատարը համաձայնության են եկել 6 միլիարդ դոլար իրանական ակտիվների ապասառեցման շուրջ
Ադրբեջանում «հայ է, ուրեմն հանցագործ» է բարդույթը կհաղթահարվի»
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով

Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը վտանգավոր նախադեպ է ստեղծել

Փետրվարի 28-ին Սահմանադրական խորհրդի հայտնի որոշումից հետո Սարկոզին կարգադրել էր կառավարությանը նոր օրինագիծ պատրաստել, սակայն կառավարությունը հայտնում էր, որ այդ օրենքը չի կարող քննարկվել մինչև ընթացիկ խորհրդարանական նստաշրջանի վերջը` մարտի սկիզբը, և հետևաբար կհետաձգվի մինչև մայիս և հունիս՝ Ֆրանսիայի նախագահական ընտրություններից հետո կայանալիք խորհրդարանական նիստերը, իսկ ավելի հավանական է՝ մինչև սեպտեմբեր, քանի որ գոյություն ունեն իրավական ժամկետներ, եթե նույնիսկ հենց այսօր կառավարությունը որոշում ընդունի, որ պետք է նոր օրինագիծ դնել շրջանառության մեջ:

Մենք ներկայացրել էինք մեր դիտարկումները և համոզմունք էինք հայտնել, որ այս ամենից կարելի էր խուսափել, եթե Ֆրանսիայի նախագահը անմիջապես ստորագրեր օրինագիծը: Մենք նաև համոզմունք էինք հայտնել, որ թեև Սարկոզին խոստացել է նմանատիպ ևս մեկ օրինագիծ պատրաստել և ներկայացնել խորհրդարանի հաստատմանը, եթե Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հակասահմանադրական որակի այդ օրինագիծը, ֆիզիկապես այդ օրենքի քննարկման կազմակերպումը Սենատում անհնար կլինի մինչև նախագահական ընտրությունների անցկացումը: Եվ իհարկե շեշտել էինք մեկ այլ շատ կարևոր հանգամանք` եթե նախագահ Սարկոզին և Ֆրանսիայի կառավարությունը հետևողական էին այդ օրինագծի հարցում, ապա օրենքում գոյություն ունի մի կետ, որից ֆրանսիական կառավարությունը չօգտվեց` Սահմանադրական խորհուրդը բացի մեկամսյա ժամկետից, հատուկ դեպքերում, երբ կառավարությունը գտնում է, որ Սահմանադրական խորհրդի կարծիքը պետք է ներկայացվի հրատապ կարգով` կառավարությունը կարող էր Սահմանադրական խորհրդին պահանջ ներկայացնել, որ եզրակացությունը ներկայացվեր յոթ օրում, ինչը փաստացի չարվեց…

Ինչևէ, այս օրերին հաճախակի են հանդիպում գնահատականների, զուգահեռների՝ կապված Ֆրանսիայում Հոլոքոսթի և Սահմանադրական խորհրդի վերջին որոշման` ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը հակասահմանադրական ճանաչելու հետ և պնդումներին, թե Հոլոքոսթը հատուկ դեպք է, քանի որ հիմք է ընդունվել Նյուրնբերգյան գործընթացը: Ըստ «Առաջին լրատվական»-ի զրուցակից ֆրանսաբնակ իրավաբանների` սա հիմնավոր արդարացում չէ, քանի որ Նյուրնբերգյան միջազգային դատավարության ընթացքում Հոլոքոսթը չի հռչակվել որպես ցեղասպանություն, այլ դատապարտել են նրանց, ովքեր իրականացրել են այդ ոճրագործությունը: Այսինքն` իրավական առումով զուգահեռներ անցկացնելը ճիշտ չէ:

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցները ուշադրություն են հրավիրում այն հանգամանքին, որ 2001-ին ընդունված օրենքը` Հոլոքոսթի ժխտման քրեականացման Գեյսոյի օրենքը, որևէ մեկը չի վիճարկում, հետևաբար հիմա հռետորական հարցեր ուղղել` ինչո՞ւ Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը Հոլոքոսթի պարագայում այլ դիրքորոշում ունի, իսկ Հայոց ցեղասպանության` այլ, իրավական առումով որևէ տրամաբանության չի ենթարկվում:

Մեր զրուցակիցները մի ուշագրավ հանգամանք ևս մատնանշեցին` օրինագիծը հակասահմանադրական ճանաչելու փաստը կարող է այլ զարցումներ ստանալ իրավական առումով: Ավելին, ըստ էության Սահմանադրական խորհուրդը բավական վտանգավոր նախադեպ է ստեղծել Ֆրանսիայի համար: 2008-ին Ֆրանսիայում ընդունվել է QPC-ն (La question prioritaire de constitutionnalite, հարցի սահմանադրականություն) օրենքը: Սա ենթադրում է, որ ցանկացած անհատ 2008-ից ի վեր, QPC-ի համաձայն, եթե մեղադրվում է, իր դատի ժամանակ կարող է դիմել Սահմանադրական խորհրդին` պահանջել, որ այն օրենքը, որով իրեն մեղադրանք է ներկայացվում` հակասահմանադրական ճանաչվի: Այսինքն` տեսականորեն որևէ ֆրանսիացի նեոնացիստ կարող է հայտարարել, որ Հոլոքոսթ չի եղել և իր դատի ժամանակ դիմել Սահմանադրական խորհրդին` Գեյսոյի օրենքը հակասահմանադրական ճանաչելու պահանջով: Իսկ նման հնարավորության դեպքում Սահմանադրական խորհուրդը իրավական առումով հազիվ թե օրենքը համարի հակասահմանադրական: Այնուամենայնիվ, որքան էլ անհավանական է, որ որևէ ֆրանսիացի կարող է նման բան հայտարարել, մեր զրուցակիցները իրավական առումով նշում են, որ Սահմանադրական խորհուրդը իր որոշմամբ կարող է վտանգի առջև կանգնել, այսինքն` բացվել է մի վտանգավոր դուռ` Հոլոքոսթի ժխտման քրեականացման՝ Գեյսոյի օրենքի հետ, և ցանկացածը կարող է հարցականի տակ դնել դրա սահմանադրականությունը:
Մեր զրուցակիցները նաև լուրջ չհամարեցին Սահմանադրական խորհրդի որոշումից հետո այն «պարզաբանումները», թե Սահմանադրական խորհուրդը ենթարկվեց թուրքական լոբբիի ճնշումներին: Նրանք հակափաստարկ են բերում նախ այն, որ եթե թուրքական լոբբին այդքան ազդեցություն ունենար` կազդեր Սենատի որոշման վրա: Բացի այդ, ֆրանսաբնակ իրավաբանները նշեցին, որ նման արդարացումներ ներկայացնողները գուցեև չեն գիտակցում, թե ինչ է ասել է` «իմաստունների խորհուրդը», նրանք հավաստիացնում են, որ դրա ներկայացուցիչները անկախ են ցանկացած լոբբիից և քննարկում-դիտարկում են օրենքի բացառապես Սահմանադրությանը համապատասխանելը:

Մեր հարցին` եթե ամռանը կամ աշնանը նոր օրինագիծ այնուամենայնիվ մշակվի և դրվի շրջանառության մեջ, դրանում ի՞նչ զիջումներ պետք է լինեն` նախորդի համեմատ, որպեսզի սենատորները դարձյալ չդիմեն Սահմանադրական խորհրդին, ֆրանսաբնակ իրավաբանները նկատեցին, որ թերևս Սահմանադրությանը հակասող դրույթները փոքր-ինչ կարող են մեղմացվել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում