Երևանի «Բանանց»-ի մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ թիմի բրազիլացի կիսապաշտպան Բետոն ակումբի ղեկավարության հետ երկկողմանի համաձայնության է եկել և խզել պայմանագիրը: Ֆուտբոլիտը մեկնել է Բրազիլիա:
Հիշեցնենք, որ Միգել Վեբերտ դա Սիլվան «Բանանց» տեղափոխվեց բուլղարական «Մոնտանա» ակումբից` 2010 թվականին, երբ ակումբը գլխավորում էր Ստևիցա Կուզմանովսկին: Ներկայումս «Բանանց»-ի կազմում հանդես է գալիս արտասահմանցի մեկ ֆուտբոլիստ` Դու Բալան: Արդեն բազմիցս նշվել է, որ ակումբը հետամուտ է լինելու տեղի կադրերի խաղամակարդակի բարձրացմանը, իսկ դրա համար հարկավոր է խաղային պրակտիկա:
«Բանանց»-ը ներկայումս համալրված է բացառապես սեփական կադրերով:









































