NBA-ի պաշտոնական կայքը ներկայացրեց Լիգայի խաղային օրվա լավագույն դրվագների տասնյակը: «Միննեսոտա»-ի խաղացող Դերրիք Ուիլիամսի կատարած դանկը հայտնվեց առաջին տեղում: Բասկետբոլիստն աչքի ընկավ «Լոս-Անջելես Լեյքերս»-ի հետ խաղում:
Այդ խաղում «Լեյքերս»-ը հյուրընկալվելիս 102:105 հաշվով հաղթանակ տարավ: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Քոբի Բրայընթը` վաստակելով 34 միավոր:






































