ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ելույթ ունենալով Արաբական պետությունների լիգայի առաջնորդների արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ, նրանց կոչ է արել զգուշանալ Սիրիայի գործերին կոպիտ կերպով միջամտելուց:
Նրա խոսքով`արևմտյան երկրները չպետք է զբաղվեն կողմերից մեկին օգնելով, այլ պետք է երկխոսության կոչ անեն:
Լավրովը Կահիրեում հանդիպել է ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ ներկայացուցիչ Քոֆի Անանի հետ: «Երեկ ես հանդիպել եմ Քոֆի Անանի հետ ու համոզված եմ, որ նա շահագրգռված է երկրում երկխոսության հաստատմամբ»,- ասել է Լավրովը:










































