Thursday, 04 06 2026
2026-ի ճանապարհաշինական ծրագրերում գերակշռում են համայնքային և տեղական նշանակության ճանապարհները
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Շեյխա Նասեր Ալ Նուեյսը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համատեղ նախաձեռնությունները
Հրդեհ Ծովագյուղում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
Հայաստանն ու ՄԱԿ ՓԳՀ-ն ամրապնդում են համագործակցությունը միջազգային պաշտպանության համակարգերի զարգացման ուղղությամբ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի մարզում
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը ներկայացվել է Սահմանադրական բարեփոխումների ընթացքը
00:03
Իրանն ու ԱՄՆ-ն աշխատում են համաձայնագրի վերջնական ձևակերպումների վրա․ Արաղչի
Քաջարանից Ագարակ ձգվող հսկայական կամուրջներն ու թունելները վերափոխում են Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքը
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է նոր արժեքներով
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության անդամների հետ քննարկվել է ընտրական գործընթացի թափանցիկության գործում Հակակոռուպցիոն կոմիտեի դերը
23:39
Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին
Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը
23:36
Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել
ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի, որ Հայաստանն ընտրություն կկատարի երկու երկրների եղբայրական հարաբերությունների ամրապնդման օգտին
Երևանում տելեգրամյան հավելվածի միջոցով ապօրինի թմրաշրջանառության դեպքով ձերբակալվել է չորս անձ
23:33
ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի պատվիրակության այցը Կիև սկսվել է ուկրաինացի զոհված զինվորների հիշատակին հարգանքի տուրքով
Որքա՞ն մարդ է մասնակցել այսօր կայացած «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքին
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
Արդի տեսահսկման համակարգ՝ Քրեակատարողական ծառայությունում
Մի՛ ընտրեք այլ երկրների ծառայող ուժերի
Տնտեսվարող սուբյեկտների գազի հաշվառման սարքերը կտեղադրվեն «Գազպրոմ Արմենիայի» հաշվին. ՀԾԿՀ որոշում
Մեկ օրում հայտնաբերվել են 10 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ
Ապամոնտաժվել է Դիմաց լեռան տարածքում տեղադրված կառույցը. Համբարձում Մաթևոսյան
Վանաձորում, Գյումրիում, Արարատում և Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 23-29-ը
Չենք տրվելու «ելակ կամ պետություն» կեղծ այլընտրանքին․ մենք անրդեն ընտրել ենք․ վարչապետ
ՊԵԿ-տնտեսվարող բաց երկխոսություն․ քննարկվել են կրիպտոակտիվների ոլորտի հարկային կարգավորումները
Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը
22:10
Ճապոնիային հարվածել է ամենաուժեղ թայֆունը
Ռուսաստանաբնակ բլոգերի մասնակցությամբ ընտրակաշառքի գործով քրեական վարույթ է նախաձեռնվել

Գևորգ Ալթունյանին դատի են տվել

Գևորգ Ալթունյանին երեկ դատի են տվել «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպությունն ու մի շարք քաղաքացիներ։ Նոյեմբերի 11-ին` իր «Տեսանկյուն» հաղորդաշարի թողարկման ժամանակ, Ալթունյանն անդրադարձել էր նոյեմբերի 8-ին Սևանում տեղի ունեցած սպանության դեպքին: Հիշեցնենք, որ սպանություն կատարել էր Արման Թորոսյանը. նա խոշտանգելով սպանել էր ծնողներին: Իր հաղորդման ժամանակ Գ. Ալթունյանը, հղում կատարելով երիտասարդի հարևանների խոսքերին, նշել էր, որ Արամը Եհովայի վկա էր: Հաղորդման ընթացքում Ալթունյանը նաև հավելել է. «Սպանել էր ծնողներին, քանի որ իր Եհովան էր այդպես հրամայել։ Համենայնդեպս՝ երիտասարդ մարմնում թաքնված այդ սատանայի ծնունդը հենց այդպես էր հիմնավորել իր արարքը»: Ալթունյանը կոշտ քննադատության է ենթարկել նաև աղանդներին առհասարակ` օգտագործելով «աղանդավորների ոհմակներ», «եհովականներ կամ այլ զահրումարներ» արտահայտություններ (հաղորդումը կարող եք դիտել հետևյալ հասցեում` http://www.youtube.com/user/TesankyunARMTV#p/u/36/r3oGIvX6xjs)։
Թողարկման օրը` ուշ երեկոյան, «Եհովայի վկաներ» կազմակերպությունը տարածեց հաղորդագրություն, թե Արման Թորոսյանը «Եհովայի վկա չէ, ոչ էլ երբևէ առնչության է ունեցել Եհովայի վկաների հետ»։ Հաղորդագրության մեջ նաև նշված էր, որ Եհովայի վկաները ծնողների և մերձավորի նկատմամբ խոր հարգանք տածող մարդիկ են։ «Եհովայի վկաներն» իրենց միացած այլ կազմակերպությունների ու իրավաբանների հետ պահանջում են հերքել այն հայտարարությունը, թե իր ծնողների սպանության մեջ մեղադրվող Արման Թորոսյանը Եհովայի վկա է։ Նաև խնդրում են Ալթունյանին պարտավորեցնել «անհապաղ հրապարակայնորեն ներողություն խնդրել վերոհիշյալ սուտ տեղեկությունը տարածելու համար»։
Լրագրողի ֆեյսբուքյան էջից պարզ է դառնում, որ նա չի պատրաստվում «հանձնվել» և իր ընկերների ու համախոհների աջակցությանը պատասխանում է, որ եթե ինչ-որ մեկն օգնության կարիք ունի, դա հաստատ ինքը չի, այլ նրանք են. «Մի քիչ խառնում են, թե որ երկրում են և մի քիչ սխալ են հաշվարկել, որ իրենք ինչ ուզեն, անելու են… Էդպես չի, հաստատ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում