Բրազիլական «Սանթոս»-ի առաջատար Նեյմարը խոստովանել է, որ ցանկանում է հասնել «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսիի խաղամակարդակին:
«Ես չեմ մրցակցում Մեսսիի հետ: Արդեն ասել եմ, որ Մեսսին լավագույնն է աշխարհում, և դրանում ոչ մի կասկած չկա: Ես երկրպագում եմ Մեսսիին, և հուսով եմ, որ նա դեռ երկար տարիներ կխաղա այսպես: Ցանկանում եմ հասնել նրա խաղամակարդակին: Նա իր կարիերայի վերելքի շրջանում է»,- ESPN-ի հետ զրույցում նշել է Նեյմարը:
Հիշեցնենք, որ Բրազիլիայի հավաքականի հարձակվողի տրանսֆերի ձեռքբերման նպատակով միմյանց հետ պայքարում էին իսպանական ֆուտբոլի երկու գրանդերը` «Ռեալ»-ն ու «Բարսելոնա»-ն, սակայն Նեյմարը մինչև 2016 թվականը երկարաձգեց պայմանագրի ժամկետն իր ներկայիս ակումբի հետ, իսկ «Սանթոս»-ը երիտասարդ խաղացողի աշխատավարձի վճարման (տարեկան 12 մլն եվրո) նպատակով լուծարեց ակումբի կանանց ու մինի ֆուտբոլի թիմերը:








































