Եմենի անվտանգության ուժերը հաղորդում են «Ալ-Քաիդայի» նվազագույնը 10 ենթադրյալ գրոհայինների զոհվելու մասին: Վերջիններս սպանվել են Էլ-Բեյդա նահանգում նրանց դիրքերի ավիառմբակոծության հետևանքով:
Agence France-Presse-ը, սակայն, հայտնում է, որ զոհերի թիվը հասնում է 23-ի:
Ավիահարվածը հասցվել է երեկ երեկոյան` Եմենի մայրաքաղաք Սանայից 130 կմ հարավ-արևելք:











































