Սիրիայի ներքին գործերին արտաքին ռազմական միջամտությունն անթույլատրելի է։ Այս մասին ուրբաթ օրը հայտարարել են ԵՄ արտաքին գործերի նախարարները:
Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Գիդո Վեստերվելը հայտարարել է, որ Սիրիայի գործերին միջամտելն «անարդյունավետ» կլինի: «Մենք պետք է խուսափենք լայնածավալ ռազմական գործողություններից: Դա ավերիչ հետևանքներ կունենա տարածաշրջանի, մարդկանց և աշխարհի համար»,- ասել է նա:
Լյուքսեմբուրգի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Ժան Ասելբորն ասել է. «Պետք է համբերատար լինել։ Ցավոք սրտի, ստիպված ենք մեծ թվով մարդկային կորուստների ականատես լինել,սակայն զինված միջամտությունն ավելի վատ կլինի, զոհեր կլինեն՝ ոչ թե հազարավոր, այլ՝ տասը հազարավոր»:
Ասելբորնը նաև հույս է հայտնել, որ Ռուսաստանը կհամաձայնի ՄԱԿ–ի՝ Սիրիայի մասին բանաձևի նոր նախագծին, «քանի որ ՄԱԿ ԱԽ մշտական անդամը չի կարող թույլ տալ, որ ողբերգությունը շարունակվի»։ Այս մասին հաղորդում է Интерфакс-ը:









































